Թենգեի անկումը Ղազախստանում արժույթի դեֆիցիտի է հանգեցրել Աստանայի եւ Ալմաթիի փոխանակման կետերում: Այս մասին հաղորդում է Tengri.news պորտալը՝ վկայակոչելով փոխանակման կետերի տվյալները:

Պատճառը ղազախական արժույթի կտրում արժեզրկումն է: Դոլարի փոխարժեքը փոխանակման կետերում այսօր հասել է 300 թենգեի:

Փոխանակման կետերի աշխատակիցները նշում են, որ կտրուկ աճել է արտարժույթի պահանջարկը, հետեւաբար արդեն երկրորդ շաբաթն է արտարժույթի դեֆիցիտ է նկատվում:

Ղազախստանի ազգային բանկն օգոստոսի 20-ին անցել է փոխանակման լողացող կուրսի: