Smart ForTwo եւ ForFour կոմպակտ մեքենաների նոր սերնդի էլեկտրական մոդիֆիկացիաները կունենան Renault ընկերության շարժիչներ։ Այս մասին Ֆրանկֆուրտի ավտոշոուի ժամանակ Autocar պարբերականին հայտարարել են Daimler կոնցեռնի ղեկավար Դիթեր Ցետշեն եւ Renault-Nissan-ի ղեկավար Կառլոս Գոնը։ «Սմարթերը» կունենան էլեկտրաշարժիչներ, որոնք այս պահին գործում են Renault Zoe հեչբեքի վրա եւ զարգացնում են 95 ձիաուժ, գրում է Motor-ը։
Բենզինե շարժիչներով ForTwo եւ ForFour մեքենաները ներկայացվել էին 2014թ. ամռանը։





























