Ford ընկերությունը ներկայացրել է նոր սերնդի Focus RS-ի պաշտոնական բնութագրերը: Ընկերությունում տեղեկացրել են, որ 5 դռնանի մեքենան ամենաարագն է RS շարքի «լիցքավորված» մոդելների շարքում:
Հեչբեքը կարող է 100 կմ-ը զարգացնել 4.7 վայրկյանում, իսկ մեքենայի առավելագույն արագությունը 266 կմ/ժ է: Համեմատության համար նշենք, որ նախորդ սերնդի Focus RS-ը 100 կմ-ը զարգացնում էր 5 վայրկյանում, իսկ առավելագույն արագությունը 260 կմ/ժ էր:
Motor.ru-ի փոխանցմամբ, նորույթը EcoBoost ընտանիքի 2.3 լիտր ծավալով շարժիչ ունի՝ 350 ձիաուժ հզորությամբ:
Ford Focus RS-ն արտադրվելու է գերմանական Սաարլիուս քաղաքում, իսկ մեքենայի վաճառքը կմեկնարկի 2016 թվականի սկզբին:





























