Բրայթոնում անցկացվող բրիտանական արհմիությունների համագումարի պատվիրակները հատուկ հետաքրքրություն են ցուցաբերել այն տաղավարի նկատմամբ, որտեղ անվճար պահպանակներ են բաժանել:
Երկաթուղային եւ ծովային տրանսպորտի աշխատակիցների RMT արհմիությունը 5 հազար պահպանակ է բաժանել. շուրջ 10 հատ՝ համագումարի յուրաքանչյուր պատվիրակի:
BBC-ի ռուսական ծառայության փոխանցմամբ, պահպանակների փաթեթավորման վրա գրված է եղել. «Հոգացեք ձեր անվտանգության մասին: Միացեք [պրոֆ]միությանը»:
RMT-ի ներկայացուցիչը հայտարարել է, որ կազմակերպությունը «մարդկանց կպաշտպանի ցանկացած իրավիճակում՝ աշխատավայրից մինչեւ ննջարան»:




























