ԵՏՄ-ն ներկայումս ծանր ժամանակներ է ապրում արտաքին գործոնների պատճառով, սակայն միության անդամները պետք է ավելի սերտ համագործակցեն եւ պատրաստվեն ճգնաժամին հաջորդող տնտեսական աճին։ Այս մասին հայտարարել է Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը։
«Այժմ ԵՏՄ-ն բարդ ժամանակներ է ապրում, ապրանքաշրջանառությունը պակասել է 20-25 տոկոսով։ Սակայն ոչ մի սարսափելի բան չկա, դա ԵՏՄ մեղքով չէ, այլ արտաքին, ընդհանուր պատճառների՝ էներգակիրների գնի անկում, ազգային արժույթների տատանում։ Մենք պետք է դիմանանք։ Ճգնաժամից հետո միշտ էլ տնտեսական աճ է լինում»,- ասել է Նազարբաեւը, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն։




























