General Motors կորպորացիան 900 միլիոն դոլար տուգանք է վճարելու ԱՄՆ իշխանություններին ու համաձայնագիր է ստորագրելու դատական հետապնդումը դադարեցնելու մասին, հայտնում է «Ռոյթեր» գործակալությունը ՝ վկայակոչելով իր աղբյուրը, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:
FOTON ARMENIA ավտոսրահն առաջարկում է միկրոավտոբուսներ՝ մատչելի գներով: Միկրոավտոբուսը համալրված է Mitsubishi ընկերության 2,4 լիտր ծավալով բենզինային շարժիչով:
Ունի օդորակիչ, տաքացուցիչ և 16 նստատեղ:
Միկրավտոբուսները հատկապես կհետաքրքրեն տուրիստների տեղափոխման ծառայություն մատուցողներին:
Սրահի հասցեն՝ Արտաշատի խճուղի 101/2՝ Երեւան-Մասիս խճուղու խաչմերուկի հարեւանությամբ:
Հեռ.համարներ 010 49-19-90 ; 091 49-19-90
Ավելի վաղ հայտնել էին, որ ԱՄՆ արդարադատության նախարարությունը անօրինական է ճանաչել General Motors ավտոմոբիլային կոնցեռնի գործողությունները, որը ժամանակին չի հայտնել ավտոմեքենաների բոցավառման համակարգում առկա թերությունների մասին, ինչը կարող էր 104 մարդու մահվան պատճառ դառնալ: Գործակալության տեղեկություններով ավտոմեքենայի դեֆեկտը կարող էր առնչություն ունենալ 124 մարդու մահվան հետ:
Համաձայնագրի ստորագրումը կդադարեցնի այս գործով հետաքննությունը, նշում է գործակալությունը:
Ինչպես հայտնել է գործակալությունը,պարզվում է, որ այն գումարը, որը պարտավորվել է վճարել General Motors ընկերությունը, ավելի քիչ է, քան ճապոնական Toyota Motor Co ավտոմոբիլային կորպորացիայի վճարած տուգանքը: Toyota-ն 2014 թ. ստիպված էր վճարել 1.2 միլիարդ դոլարի չափով տուգանք սպառողներին խաբելու ու անսարքությունները ժամանակին չվերացնելու համար:




























