Չիլիում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 5-ի, տարհանվել է մոտավորապես մեկ միլիոն բնակիչ: Այդ մասին, ինչպես հայտնում է La Tercera-ն, հայտարարել է Արտակարգ իրավիճակների ազգային վարչության տնօրեն Ռիկարդո Տորոն:

Տորոն իրենց տներ չվերադառնալու կոչ է արել այն շրջանների բնակիչներին, որտեղ պահպանվում է ցունամիի վտանգը: Չիլիի ՆԳ փոխնախարար Մահմուդ Ալեույն էլ իր հերթին ճշգրտել է, որ հինգ զոհվածներից երեքը մահացել են սրտի նոպայից, որի պատճառը կատարվածի հետեւանքով ստացած հոգեկան ապրումներն էին, եւս երկուսն էլ զոհվել են կտուրի փլուզման հետեւանքով եւ գլորվող քարերի հարվածից հինգ զոհվածներից երեքը մահացել են սրտի նոպայից, որի պատճառը կատարվածի հետեւանքով ստացած հոգեկան ապրումներն էին, հայտնում է Lenta- ն:

Երկրաշարժը տեղի է ունեցել սեպտեմբերի 16-ին ՝ տեղական ժամանակով 19:45-ին: ԱՄն երկրաբանական ծառայության տեղեկությունով՝ Ստորգետնյա ցնցումների մագնիտուդը, կազմել է 8.3, իսկ Չիլիի Ազգային սեյսմոլոգիական ծառայության տվյալներով՝ 8.4: Երկրաշարժի օջախը գտնվում էր Իլյապելից 54 կմ՝ իսկ երկրի մայրաքաղաք Սանտյագոյից 229 կմ հեռավորության եւ 25 կմ խորության վրա: Առաջին երկրաշարժին հաջորդել են մի քանի կրկնվող ցնցումներ՝ ավելի քիչ ուժգնությամբ: