Honda ընկերությունը ամերիկյան շուկայի համար պաշտոնապես ներկայացրել է նոր սերնդի Civic սեդանը։ Մոդելն ունի 1.5 լիտր ծավալով, 175 ձիաուժ հզորությամբ տուրբո շարժիչ։
10-րդ սերնդի սեդանը պատրաստված է նոր շասսիով։ Նախորդից այն տարբերվում է վերափոխված դիմային ծածկով եւ ամբողջովին նոր բազմալծակով։
Մեքենայի թափքը 12 տոկոսով գերկայուն պողպատից է, ինչը 11 տոկոսով ավելի շատ է նախորդ մոդելի համեմատ, հայտնում է Motor-ը։





























