Օգոստոսի 23-ին Լոնդոնում բրիտանացի երգիչ Ջորջ Մայքլն իրեն մեղավոր է ճանաչել թմրադեղերի ազդեցության տակ մեքենա վարելու մեջ: Բացի այդ երգչին մարիխուանա պահելու մեղադրանք է առաջադրվել, հաղորդում է BBC-ն:
Ոստիկանության տվյալներով, 2010թ. հուլիսին, 47-ամյա Ջորջ Մայքլը պատահարի մեղավոր էր դարձել Լոնդոնի հյուսիսում: Նա չէր կարողացել պահպանել մեքենայի կառավարումը եւ բախվել էր խանութի ցուցափեղկին:



























