Նախագահ Սերժ Սարգսյանը սահմանադրական բարեփոխումների շուրջ խորհրդակցությունների շրջանակում այսօր հանդիպում է ունեցել Ազգային ժողովի պատգամավորներ Էդմոն Մարուքյանի եւ Թեւան Պողոսյանի հետ:
Նշենք, որ Թեւան Պողոսյանը «Ժառանգություն» խմբակցության քարտուղարն է, իսկ «Ժառանգությունը» դեմ է արտահայտվում սահմանադրական փոփոխություններին: Էդմոն Մարուքյանը Ազգային Ժողովի պատգամավոր է ընտրվել համամասնական ընտրակարգով եւ անկախ պատգամավոր է համարվում:































