ՀՀԿ-ն միաձայն կողմ է Սահմանադրության բարեփոխումներին: Սեպտեմբերի 18-ին խորհրդարանի արտահերթ նիստի ժամանակ ներկայացնելով ՀՀԿ խմբակցության տեսակետը՝ այս մասին հայտարարեց խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը:
«Ընդհանուր առմամբ, կառավարման խորհրդարանական մոդելի անցնելու անհրաժեշտության մասին երկու կարծիք լինել չի կարող: Եթե ինչ-որ մեկը դեմ է, պետք է դիտարկել անձնական շարժառիթները»,- հայտարարեց Բաղդասարյանը:
Նա ընդգծեց, որ լուրերը, թե ՀՀԿ պատգամավորների հետ անձնական զրույցներում որոշ հանրապետականներ գաղտնի դեմ են արտահայտվում Սահմանադրության բարեփոխումներին, չեն համապատասխանում իրականությանը:
«ՀՀԿ-ն մանրամասն ավելի քան մեկ տարի ուսումնասիրել է սահմանադրական փոփոխությունները՝ ներկայացնելով իր առաջարկները: Եվ այսօր մենք մեկ մարդու պես կողմ ենք բարեփոխումներին: Մենք սատարում ենք դրանք»,- հավելեց Բաղդասարյանը:





























