Օգոստոսի 25-ին` ժամը 18.00-ին, ՀՀ պաշտպանության նախարար Ս. Օհանյանն այցելելու է Ծաղկաձոր, որտեղ անցկացվում է «Բազե» համահայկական երիտասարդական հավաքը եւ հանդիպում է ունենալու հավաքի մասնակիցների հետ:

ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ նրա այցելությունը լուսաբանել ցանկացող լրատվամիջոցների ներկայացուցիչներին Ծաղկաձոր տեղափոխող ավտոբուսը կմեկնի օգոստոսի 25-ին` ժամը 16.00-ին, Ալ. Թամանյանի արձանի մոտից:

Հիշեցնենք, որ օգոստոսի 23-ին «Բազե» էր այցելել նաեւ վարչապետ Տիգրան Սարգսյանը: Նա նաեւ արյուն էր հանձնել: