Նոր Սահմանադրությամբ հնարավոր կլինի նաեւ փոխել խորհրդարանի խոսնակին: Սեպտեմբերի 18-ին խորհրդարանի արտահերթ նիստի ժամանակ ունեցած ամփոփիչ ելույթում այս մասին հայտարարեց Հայաստանի նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ Վարդան Պողոսյանը:

«ՀԱԿ խմբակցությունն ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ խորհրդարանի խոսնակն ընտրվում է այդ գումարման ԱԺ-ի ամբողջ ժամկետով, եւ դրանում իշխանության վերարտադրության վտանգ է տեսնում: Մենք կհանենք նաեւ այդ դրույթը եւ կառաջարկենք տարբերակ, որով խորհրդարանի խոսնակը կընտրվի մեծամասնությամբ եւ, վստահությունը կորցնելու դեպքում, նրան փոխելու հնարավորություն կլինի:

Փորձեք նաեւ հիմա բացատրություն փնտրել, թե ինչպես կարող է խորհրդարանի խոսնակը դե-ֆակտո ղեկավարել երկիրը, ինչպես հայտարարում եք»,- հավելեց Պողոսյանը: