Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության շրջանակում իրականացված խաղարար գործողությունների արդյունքում հայկական խաղաղապահ ուժերի բրիգադը լավագույններից է ճանաչվել: Այս մասին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ասել է Առաջնորդության դպրոցի ուսանողների հետ հանդիպմանը:
«Մեր խաղաղապահ ուժերը լավագույներից են, մենք խնդիր ենք դրել ապահովել օպերատիվ ռեզերվների տեղավորումն ըստ տարածաշրջանների, բարձրացնել հակաօդային պաշտպանության մակարդակը»-,-ընդգծել է Սեյրան Օհանյանը:
Նա նշել է, որ Հայաստանը մեծ դերակատարություն է ունեցել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության ռազմական բաղադրիչի ձևավորման, ՀԱՊԿ օպերատիվ արձագանքման ուժերի ստեղծման հարցում եւ ազատ համագործակցում է Հավաքական անվտանգության պաշտպանության կազմակերպության եւ Հյուսիսատլանտյան պաշտպանության կազմակերպության հետ:




























