Օգոստոսի 23-ին կեսօրին Վանաձորում ավազակային հարձակման դեպք է գրանցվել: Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր, Լոռու մարզային վարչությունների եւ Վանաձորի բաժնի ծառայողների ձեռնարկած համատեղ միջոցառումների արդյունքում` ավազակային հարձակում կատարելու կասկածանքով Գարեգին Նժդեհի փողոցի թիվ 4 շենքի մոտից ոստիկանության Վանաձորի բաժին բերման է ենթարկվել 26-ամյա Վլադիմիր Գ.-ն: 

Պարզվել է, որ նա օգոստոսի 9-ին, ժամը 11.00-ի սահմաններում, մուտք է գործել 65-ամյա Լենա Ս.-ի բնակարան, դանակի գործադրմամբ փորձել գումար հափշտակել նրանից, սակայն տանտիրուհին դիմել է փախուստի:
Վլադիմիր Գ.-ն ձերբակալված է: Կատարվում է նախաքննություն: