«Երեւան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին եւ սպառողներին, որ վթարավերականգնողական աշխատանքների հետ կապված, օգոստոսի 25-ին ժամը 10.00-ից մինչեւ օգոստոսի 26-ը ժամը 10.00-ը կդադարեցվի «Քանաքեռ-Զեյթուն» վարչական շրջանի Քանաքեռ թաղամասի, Ռուբինյանց, Ռայնիս, Գոգոլ, Նորաշխարհյան, Շովրոյան, Սեւակ, Լեփսիուս,Դրո, Ուլնեցի փողոցների, նրանց նրբանցքների եւ հարակից տարածքների ջրամատակարարումը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության եւ կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:


























