Գերմանական ավտոարտադրող Volkswagen AG ընկերության բաժնետոմսերի արժեքը 22 տոկոսով անկում է գրանցել՝ հասնելով 126,4 եվրոյի, հաղորդում է Gazeta-ն՝ վկայակոչելով Bloomberg գործակալությունը:
Դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ ընկերությունը խոստովանել է, որ ԱՄՆ-ում իր դիզելային մեքենաների էկոլոգիականության հետ կապված բազմաթիվ անգամ մանիպուլյացիաների է դիմել: Ներկայումս կոնցեռնին մինչեւ 18 մլրդ դոլարի տուգանք եւ քրեական հետապնդում է սպառնում:
Նշվում է, որ Volfswagen-ի բաժնետոմսերի նման անկումը ամենախոշորն է վերջին 7 տարվա ընթացքում՝ 2008-ի հոկտեմբերից ի վեր:




























