Ծնվել է Մեծ Բրիտանիայի վարչապետի եւ նրա կնոջ՝ Սամանտայի չորրորդ երեխան։
Աղջնակը պետք է լույս աշխարհ գար սեպտեմբերին, սակայն դա եղել է նրա ծնողների արձակուրդի ընթացքում, որը նրանք անցկացնում էին Քորնուոլ կոմսությունում:
Քեմերոնները մեծացնում են իրենց երկու երեխաներին՝ Նենսիին եւ Արթուրին։ Նրանց մյուս որդին՝ Այվենը, ով տառապում էր ծանր հիվանդությամբ, մահացել էր անցած տարի։
Քեմերոնը Մեծ Բրիտանիայի պահպանողակն կուսակցության առաջնորդն է 2005 թվականից։ 2010 թվականի մայիսին նա դարձավ Մեծ Բրիտանիայի վարչապետ։ 1812 թվականից ի վեր նա բրիտանական կաբինետի ամենաերիտասարդ ղեկավարն է։



























