Գերմանական BMW ավտոկոնցեռը Հարավային Կորեայից հետ է կանչում ավելի քան 55 հազար ավտոմեքենա: պատճառը գազաբաշխման մեխանիզմում առկա անսարքությունն է: Այս մասին ասված է պետական տարածքների, ենթակառուցվածքների եւ տրանսպորտի նախարարության տարածած հայտարարությունում:
Ըստ այդ տվյալների, հետկանչի են ենթակա 2007-ի նոյեմբերից մինչեւ 2013-ի հունիսն ընկած ժամանակահատվածում արտադրված մեքենաները:
Նախարարությունում նշել են, որ անսարքությունը վերաբերում է ամրագոտու կարգավորմանը: Այն կարող է հանգեցնել ընթացքի ժամանակ մեքենայի կառավարման կորստի, հաղորդում է ՏԱՍՍ-ը:




























