Գերմանական Volkswagen ավտոկոնցեռնը դեռեւս որոշում չի կայացրել այն մեքենաների հետկանչի մասին, որոնք կարող են չհամապատասխանել էկոլոգիական չափանիշներին։ Ընկերությունը պատրաստ չէ տեղեկություն տրամադրել այն մասին, թե որ մոդելներին է վերաբերում «դիզելային սկանդալը»։ Այս մասին հայտարարել է ընկերության ներկայացուցիչը։
«Մենք դեռ այդքան առաջ չենք գնացել։ Միայն երեկ ենք իմացել դրանց քանակի մասին եւ ավելին ոչինչ»,- ասել է նա, գրում է ՏԱՍՍ-ը։
Ավելի վաղ Volkswagen-ը հաղորդագրություն էր տարածել, որում նշվում էր, որ արտանետվող վնասակար գազերի քանակը չափող էկոլոգիական թեստերի կեղծումները վերաբերում են EA 189 տիպի շարժիչով աշխատող 11 մլն մեքենայի։




























