Տավուշի մարզի բնակիչ, 22-ամյա Քրիստինե Պ.-ն մեղադրվում է ազգականի տնից գողություն կատարելու մեջ: Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ Դատական տեղեկատվական համակարգից:

Ըստ մեղադրական եզրակացության՝ Քրիստինե Պ.-ն նախապես իմացել է, որ իր հեռավոր ազգականի ընտանիքը հունիսի 29-ին մասնակցում է խնջույքի եւ առանձնատանը ոչ ոք չկա: Նա պատուհանագոգից վերցրել է տան բանալին, մուտք գործել առանձնատուն եւ ննջասենյակում գտնվող շահագործման համար ոչ պիտանի լվացքի մեքենայի միջից հափշտակել է 10 հազար ՌԴ ռուբլի եւ 5 հատ ոսկյա զարդ` ընտանիքին պատճառելով 800 հազար դրամի նյութական վնաս:

Քրիտսինե Պ.-ին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1 կետով: Խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:

Գործը քննվում է Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանում: