Հայաստանի եզդիները կողմ են սահմանադրական բարեփոխումների նախագծին եւ «այո» են ասելու հանարքվեի ժամանակ: Այս մասին հայտարարություն է տարածել «Միդիա-Շանգալ» Եզդիների ազգային միավորումը: Հայտարարությունում, մասնավորապես, ասվում է.

«Սահմանադրական փոփոխությունների նախագծի 89-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն «Ազգային ժողովում Ընտրական օրենսգրքով սահմանված կարգով տեղեր են հատկացվում ազգային փոքրամասնությունների համար»:

Նշված Սահմանադրական նորմի վերլուծությունից հետեւում է, որ ՀՀ-ում երաշխավորվում են ազգային փոքրամասնությունների այնպիսի ոչ պակաս կարեւոր նշանակություն ունեցող իրավունքներ ինչպիսիք են կրոնական, լեզվական եւ մշակույթային կյանքին մասնակցելու իրավունքը:

Շատ կարեւոր է, իսկ երբեմն նույնիսկ հրատապություն է ներկայացնում այն հիմնախնդիրը,որը վերաբերվում է ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների կողմից իշխանությունների իրականացմանը մասնակցելու լրացուցիչ երաշխիքներ սահմանելուն:

Մեր երկրում օրենսդրական ակտերում խտրականություն չկա, բայց պետք է ընդունել, որ ազգային փոքրամասնությունների իրավական վիճակի հետ կապված ամենամեծ իրավական բացը հստակ իրավական երաշխիքների բացակայությունն է: Առանց նման պայմաների ստեղծման հավատացեք անգամ ամենաժողովրդական երկրներում ազգային փոքրամասնությունները, որեւէ հաջողության չեն հասնի: Մենք բոլորս էլ քաջ գիտենք, որ ազգային փոքրամասնություններին պատկանող անձանց իրավունքների պաշտպանության վերաբերյալ պետական քաղաքականության իրականացման հիմնական առանցքը ՀՀ Սահմանադրությունն է:

Փառք Աստծո Սահմանադրության նոր նախագիծը լրացնում է այդ բացը, հստակ քաղաքականություն մշակում: նպաստում է ազգային փոքրամասնությունների փաստացի հավասարության խթանմանը: Որի համար մենք մեր երախտագիությունն ենք հայտնում մեր երկրի ղեկավարությանը եւ հանձնաժողովին նման քաղաքական որոշում կայացնելու համար:

Մենք հավատացած ենք, որ խորհրդարանական համակարգին, որն ավելի ժողովրդավար կառավարման ձեւ է. անցնելով հիմքեր կստեղծվեն մեր երկրի առջեւ ծառայացած խնդիրների լուծման համար:

Բոլոր այն շահարկումները եւ մեկնաբանությունները, որ սահմանադրության նախագծի 89-րդ հոդվածի 2-րդ կետը ոչ ժամանակին է կամ անհրաժեշտ չէ: Նույնիսկ գտնվել են այնպիսիք, որոնք առանց սահմանադրական նախագծի բովանդակային քննարկման գտնում են, որ պետք է մերժել այդ դրույթը: Նրանց խորհուրդ կտայի գոնե լռեին եւ իրենց կարծիքն արտահայտեն միայն սահմանադրության նախագիծը լրիվ ուսումնասիրելուց հետո. մասնագիտորեն: Ես գտնում եմ, որ այդ հոդվածով սահմանադրորեն ամրագրվում է ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների գլխավոր հարցերից մեկը, մեր երկրում օրինաստեղծ գործունեությանը մասնակցելու իրավունքը, պետություն չունեցող էթնիկ փոքրամասնությունների նկատմամբ մեր հանրապետության եւ հայ ժողովրդի առավել ուշադրության ապահովման երաշխիքը:

Ազգային փոքրամասնությունների պաշտպանության շրջանակային կոնվենցիայում պարզ գրված է, որ կողմերը պարտավոր են ստեղծել այնպիսի պայմաններ, որպեսզի ազգային փոքրամասնությունները ոչ թե միայն իրավունք ունենան այլ հնարավորություն մասնակցելու պետության կառավարմանը:

Տարբեր մեխանիզմների ընդունմամբ, հատուկ քաղաքականության մշակմամբ ինչպիսին է քվոտաների ընձեռնումը, նոր գաղափարների եւ մոտեցումների իրականացմամբ հավատացած եմ, որ որակապես եւ սկզբունքորեն կփոխվի հանրության վերաբերմունքը ազգային փոքրամասնություների նկատմամբ եւ սահմանադրական նախագծի 89-րդ հոդվածի 2-րդ կետը կհարգվի եւ կպաշպանվի յուրաքանչյուրի կողմից ում համար թանկ է մեր երկրի միջազգային վարկը, ազգային փոքրամասնություններրի ներկայացուցիչներին մեր երկրի իշխանության մարմիներում տեսնելու ցանկությունը:

Կարեւորելով սահմանադրական բարեփոխումները եւ նրանում տեղ գտած համակարգային լուրջ փոփոխությունները մենք «Այո» ենք ասում Սահմանադրության նախագծի բարեփոխումների ընդունմանը: Հավատացած ենք, որ հետեւողական եւ բովանդակային քննարկում ծավալելու դեպքում սահմանադրական բարեփոխումների նախագծի ընդունումը հավանական ու սպասելի է: