Volkswagen գերմանական ընկերությունը խոստովանել է, որ վնասակար արտանետումների ցուցանիշների կեղծումներով է զբաղվել ոչ միայն ամերիկյան, այլ նաեւ եվրոպական շուկայում։
Գերմանիայի տրանսպորտի նախարար Ալեքսանդր Դոբրինթը հայտարարել է, որ կոնցեռնը խոստովանել է իր մեղքը եւ պատրաստակամություն է հայտնել հետաքննության ընթացքում համագործակցել իշխանությունների հետ։
Ընկերությունը 11 մլրդ մեքենաների վրա այդ ցուցանիշը կեղծող սարք էր տեղադրել։ Ընդ որում դեռեւս հայտնի չէ, թե դրանցից քանիսն են վաճառվել Եվրոպայում, հայտնում է BBC-ի Ռուսական ծառայությունը։
Նախարարը նաեւ խոստացել է նոր թեստեր անցկացնել։ Դոբրինդթի խոսքով՝ փորձագիտական ստուգումներ են իրականացվելու ոչ թե լաբորատորիաներում, այլ փողոցներում, ինչը էապես բարդացնում է խարդախության դիմելու հնարավորությունը։
Գերմանիայի տրանսպորտի նախարարը հավելել է, որ պատահականության սկզբունքով ստուգելու են ոչ միայն Volkswagen-ի, այլ նաեւ այլ ավտոարտադրողների մեքենաները։





























