Volkswagen-ի նախկին գլխավոր տնօրեն Մարտին Վինթերքորնը կարող է դրամական փոխհատուցում ստանալ, այսպես կոչված «ոսկե պարաշյուտ»։ Ինչպես հայտնում է Bloomberg-ը, փոխհատուցման արժեքը կարող է կազմել 33.2 մլն եվրո՝ Վինթերքորնի 2 տարվա աշխատավարձը։

Փոխհատուցումը նախատեսված է VW-ի կանոնադրությամբ եւ վճարվում է պայմանագիրը վաղաժամ խզելու դեպքում։ Կոնցեռնը կարող է հրաժարվել փոխհատուցում վճարելուց, եթե վերահսկիչ խորհուրդը որոշի, որ աշխատանքից ազատված թոփ մենեջերի գործողությունները վնաս չեն հասցրել ընկերությանը։ Պաշտոնական հայտարարության մեջ նշվում է, որՎինթերքորնը տեղյակ չի եղել խարդախություններից, որոնք հանգեցրել են «դիզելային սկանդալի», գրում է Motor-ը։

Վինթերքորնի պայմանագիրը նախատեսվում էր երկարաձգել մինչեւ 2018թ.։