Համացանցում հայտնվել են Maserati Levante ամենագնացի թեստային նախատիպի առաջին լրտեսական լուսանկարները ՝ սերիական թափքով: Լուսանկարները հրապարակել է Worldcarfans հրատարակությունը:
Ամենագնացը, որի շնորհանդեսը լինելու է 2016 թ. մարտին Ժնեւյան ավտոսալոնում, ստեղծվել է Quattroporte եւ Ghibli սեդանների պլատֆորմայի հիմքով: Այդ նույն մոդելներից նորույթը փախառել է նաեւ լիաթափք համակարգը ու շարժիչների գամման, հայտնում է Motor-ը:
Նախնական տվյալներով ՝ այն ունենալու է V6 երեքլիտրանոց երկտուրբո շարժիչ ՝ 350 ու 425 ձիաուժ հզորությամբ, 580 ուժանոց «ությակ» ՝ 3.8 լ ծավալով, նաեւ դիզելային «վեցյակներ» ՝ 250-340 ուժ հզորությամբ: Շարժիչները աշխատելու են ութաստիճանանոց ավտոմատ տուփով:
Բացի դրանից իտալական ապրանքանիշի ղեկավար Հարալդ Ուեսթերը հայտարարել է, որ հետագայում ամենագնացը կունենա նաեւ հիբրիդային ուժային սարքավորում, որը հասանելի կլինի նաեւ Quattroporte եւ Ghibli սեդանների համար:






























