Ford ընկերությունը ներկայացրել է նոր սերնդի F-Series Super Duty փիքափերը: Այն ալյումինե թափք եւ կատարելագործված ուժային շարժիչներ ունի: Ալյումինե թափքի շնորհիվ մեքենան 158 կիլոգրամով ավելի թեթեւ է նախորդից:
F-Series Super Duty-ի արտաքինը նոր սերնդի F-150 փիքափի ոճով է, որը ներկայացվել է 2014 թվականի Դեթրոյթի ավտոսրահում:
Ըստ Motor-ի, սրահում TFT էկրանով նոր պանել կա, ինչպես նաեւ նոր ղեկանիվ: Շարժիչները նույնպես «բարելավվել եւ արդիականացվել» են. 6.2 լիտր ծավալով V8 շարժիչ, 6.8 լիտր ծավալով 10 մխոցով շարժիչ, ինչպես նաեւ 6.7 լիտր ծավալով Power Stroke դիզելային շարժիչ:
Ford F-Series Super Duty-ի ամերիկյան վաճառքը կսկսվի 2016 թվականին: Գները հայտնի կլինեն ավելի ուշ:






























