Լոնդոնում տեղի  ունեցել 13.5 մ երկարությամբ Bloodhound SSC գերձայնային մեքենայի վերջնական տարբերակի շնորհանդեսը։ Մեքենան ստեղծվել է Բրիտանիայի կառավարության աջակցությամբ՝ ցամաքում արագության նոր ռեկորդ սահմանելու նպատակով։ Այս մասին հայտում է Gazeta-ն՝ վկայակոչելով Daily Mail-ը։

Bloodhound SSC-ի ուժասարքը կազմում է 130 000 ձիաուժ։ Այն ունի ռեակտիվ, հիբրիդային հրթիռային, ինչպես նաեւ Jaguar F-Type R, 5 լիտր ծավալով 8 մխոցանի շարժիչ։

Bloodhound SSC-ի առաջին փորձարկումը տեղի կունենա 2016թ. մարտին Մեծ Բրիտանիայում, երբ մեքենան կզարգացնի մինչեւ 322 կմ/ժ արագություն։ Երկրորդ թեստը կանցկավի օգոստոսին հարավաֆրիկյան անապատում։