«Դուջուան» հզոր թայֆունը խափանել է տրանսպորտային հաղորդակցությունը Ճապոնիայի կղզիներում, որոնք գտնվում են Օկինավայի եւ Թայվանի միջեւ:

Տեղի լրատվամիջոցները հայտնում են, որ չեղյալ են հայտարարվել լոկալ չվերթներ, ամբողջությամբ դադարեցվել է նավերի շարժը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Քամու արագությունը թայֆունի կենտրոնական հատվածում հասնում է 70 մետր/վայրկյանի: Այն 20 կմ/ժամ արագությամբ մոտենում է Թայվանին, ապա նաեւ Չինաստանի ափերին:

Սպասվում է, որ այսօր երեկոյան «Դուջուանը» կհասնի Ճապոնիայի Սակիսիմա կղզիներին: Իշխանությունները բնակչությանը կոչ են անում չմոտենալ ափին:

«Դուջուանն» արդեն 21-րդ թայֆուն է, որն այս տարի ձեւավորվել է Խաղաղ օվկիանոսում: