Մեքսիկայի ռազմածովային նավատորմի աշխատակիցները փրկել են 2 ձկնորսներին, որոնք նավաբեկությունից հետո 4 օր բաց ծովում էին անցկացրել ինքնաշեն սառնարանի մեջ, որը նախատեսված է ձուկ պահելու համար, հայտնում է Noticias MVS-ը։
Ձկնորսների խոսքով՝ իրենք բաց ծով էին դուրս եկել սեպտեմբերի 21-ին եւ հաջորդ օրն ընկել էին փոթորկի մեջ։ Նրանց նավը ծակվել եւ խորտակվել։ Ձկնորսները ստիպված էին փրկարարներին սպասել պենոպլաստից պատրաստված 1.5 մ երկարությամբ եւ մեկ մետր լայնությամբ սառնարանի մեջ։
Փրկարարները կորածներին հայտնաբերել էին սեպտեմբերի 25-ին՝ Ալտատա քաղաքի ափերից 89 կմ հեռավորության վրա, հայտնում է El Diario-ն։





























