Մեքսիկայում 13 դեռահասների առեւանգմանը եւ սպանությանը մասնակցած 3 հանցագործի 520 տարվա ազատազրկման են դատապարտել։ Այս մասին հայտնել են Մեքսիկայի դատական մարմինների ներկայացուցիչները, գրում է ՏԱՍՍ-ը։
2016թ. մայիսի 26-ին հանցագործները մայրաքաղաք Մեխիկոյի բարերից մեկից առեւանգել էին մի խումբ դեռահասների։ Ոստիկանները առեւանգվածների մարմինները հայտնաբերել էին Տլալմանալկոյի համայնքի տարածքում։ Հետաքննությունը պարզել է, որ սպանությունը կատարվել էր երկու հակամարտող ավազակախմբերի բախման պատճառով։ Հանցագործությանը մասնակցելու մեջ կասկածվում է ավելի քան 20 մարդ, որոնք մոտ ժամանակներս կկանգնեն դատարանի առաջ։





























