Royal Dutch Shell նավթագազային կոնցեռնը դադարեցնում է հորատման աշխատանքները Ալյասկայի ափերի մոտ ՝ Չուկոտյան ծովում ու տեսանելի ապագայում մտադիր չէ վերսկսել այդ տարածաշրջանում նավթի մշակման նախագիծը:
Ընկերության հայտարարության մեջ պարզաբանված է, որ ավելի քան երկու կիլոմետր երկարության հետախուզական հորատանցք փորելուց հետո երկրաբան հետախույզներին հաջողվել է հայտնաբերել նավթ ու գազ, բայց ոչ բավարար քանակությամբ, հայտնում է BBC Ռուսական ծառայությունը:
Հորատման աշխատանքները կատարվել են մոտավորապես 50 մետր խորության վրա ՝ Ալյասկայի ափերից 130 կմ հեռավորության վրա:
Արկտիկյան նավթի մշակման համար Shell-ն արդեն 7 մլրդ դոլար է ծախսել:
Բնապահպան կազմակերպությունների ակտիվիստները կտրուկ դեմ էին արտահայտվում Royal Dutch Shell –ի ծրագրերին՝ հայտարարելով, որ Արկտիկայում հորատանցքեր փորելը կարող է բնապահպանական աղետի պատճառ դառնալ:





























