Թուրքիայի Բիթլիս նահանգում ճանապարհին տեղադրված պայթուցիկ նյութերի պայթյունի հետեւանքով 20 թուրք զինվորական է վիրավորվել:
Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ Բիթլիս նահանգի Դատվանի շրջանում զինվորականների բնակելի շենքերի հարեւանությամբ գտնվող ճանապարհի վրա քուր զինյալները նախօրոք պայթուցիկ նյութեր էին տեղադրել, որոնք պայթեցվել են զինվորական մեքենաների անցնելու ժամանակ։
Պայթյունի հետեւանքով վիրավորվել է 20 զինվորական, որոնք տեղափոխվել են Դատվանի պետական եւ մասնավոր հիվանդանոցներ։




























