Օգոստոսի 23-ին ոստիկանության Արաբկիրի բաժնում հաղորդում է ստացվել, որ ժամը 19.00-ին, անհայտ ավտոմեքենայի վարորդը Վաղարշյան փողոցի թիվ 24 շենքի մոտ վրաերթի է ենթարկել 55-ամյա Մարիետա Ա.-ին, 32-ամյա Վիոլետա Ս.-ին եւ 13-ամյա Լիլիթ Գ.-ին, որոնք մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ձեռնարկված միջոցառումների շնորհիվ օգոստոսի 24-ին ոստիկանություն է ներկայացել 24-ամյա Կարեն Խ.-ն եւ խոստովանել, որ վրաերթը «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենայով կատարել է ինքը:
Կատարվում է քննություն:




























