Ռուս քաղաքական գործիչ Բորիս Նեմցովի սպանության գործը «չի քանդվի» մեղադրյալների՝ ցուցմունք տալուց հրաժարվելու պատճառով։ Այս մասին հայտարարել է Ժաննա Նեմցովայի փաստաբան Վադիմ Պրոխորովը, գրում է Deutsche Welle-ն։
Նրա խոսքով՝ ձերբակալվածների մեղքի ապացույցները բավական կլինեն նրանց քրեական պատասխանատվության կոչելու համար։
«Դա բավականին, ես կասեի տափակ մարտավարություն է»,- նշել է փաստաբանը։
Նա նաեւ նշել է, որ հիմնական խնդիրը մնում է այն, որ հանցագործության պատվիրատուն մինչ այժմ չի բացահայտվել։




























