ԵԽԽՎ-ն դիտորդական առաքելություն կուղարկի Ադրբեջանում կայանալիք խորհրդարանական ընտրություններին հետեւելու համար։ Այս մասին սեպտեմբերի 28-ին կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԵԽԽՎ նախագահ Անն Բրասերը՝ հավելելով, որ որոշումը կայացվել է այսօր։
Նրա խոսքով՝ ԵԽԽՎ առաքելությունը կայցելի Ադրբեջան՝ չնայած երկրում մարդու իրավունքների վիճակի վատթարացմանը եւ ընտրություններին ներկա չգտնվելու ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի որոշմանը։
ԵԽԽՎ ղեկավարը նշել է, որ Ադրբեջանում մարդու իրավունքների վիճակը կտրուկ վատթարացել է։ «Մենք պետք է Ադրբեջանի իշխանություններին կոչ անենք փոխել վերաբերմունքը մարդու իրավունքների նկատմամբ»,- հավելել է նա։
Հիշեցնենք, որ խորհրդարանական ընտրությունները Ադրբեջանում կկայանան նոյեմբերի 1-ին։





























