Օգոստոսի 24-ին, ժամը 04.00-ին, ոստիկանության Էրեբունու բաժնին կից ՊՊՎ բաժնի ծառայողները նկատել են մի քաղաքացու, որը կոտրելով Էրեբունի փողոցի թիվ 18/5 հասցեում տեղակայված «Բիլայն» սպասարկման կենտրոնի դռան փականը` մտել էր ներս: Սակայն գիշերային այցելուի սպասելիքները չեն արդարացել. ոստիկանության ծառայողները քիչ անց նրան բերման են ենթարկել Էրեբունու բաժին, որտեղ էլ պարզվել է նրա ինքնությունը` 36-ամյա Դավիթ Ս.:
Կատարվում է նախաքննություն: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ոստիկանության մամուլի ծառայությունից:



























