Օգոստոսի 24-ին, ժամը 16.00-ին, ոստիկանության Արաբկիրի բաժին է դիմել 54-ամյա Կարինե Ղ.-ն եւ հայտնել, որ ժամը 15.00-ին թիվ 30 երթուղայինում պայուսակից գողացել են բջջային հեռախոսը եւ դրամապանակը` պատճառելով 55.000 դրամի նյութական վնաս:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 2-րդ գումարտակի 2-րդ վաշտի ծառայողների ձեռնարկած միջոցառումներով պարզվել է, որ գողությունը կատարել է 51-ամյա Արթուր Հ.-ն, որը բերման է ենթարկվել բաժին:
Կատարվում է հետաքննություն:



























