Ռոմանովների ընտանիքի մնացորդների մասին տեղեկություններ ստանալու համար առնվազմ մեկ ամիս է անհրաժեշտ: Եթե առավել խորը փորձաքննության կարիք լինի, ապա ավելի շատ ժամանակ կպահանջվի: Այս մասին տեղեկացրել է աշխատանքները ղեկավորող Եվգենի Ռոգաեւը:

Ըստ informing.ru-ի, մինչեւ հիմա ապացուցված չէ, որ Նիկոլայ II-ի եւ նրա ընտանիքի անդամների մնացորդները, որոնք սրբադասվել են եկեղեցու կողմից եւ պետք է սրբազան մասունքներ համարվեն, հենց նրանց են պատկանում: Հիմա գիտնականները հույս ունեն ստանալ բոլոր հարցերի պատասխանները եւ վկայություններ ունենան Ռոմանովների ընտանիքի մնացորդների իսկության մասին:

Հիշեցնենք, որ անցյալ շաբաթ արտաշիրմել են Պետրոխավլովյան ամրոցում թաղված արքայական ընտանիքի անդամների մասունքները: