Ուկրաինայում ոստիկանության աշխատակիցները ձերբակալել են տղամարդուն, որին կասկածում են Կիեւի երկաթգծի կայարանում այս գիշեր պայթյուն կազմակերպելու մեջ, տեղեկացնում է ՆԳՆ Կիեւի Քաղաքային վարչությունը։
Իրավապահները ձերբակալել են տղամարդուն, որին կասկածում են խուլիգանության մեջ, գրում է Liga.net-ը։
Հիշեցնենք, որ Կիեւի Հարավային կայարանի մոտ այսօր գիիշեր՝ տեղական ժամանակով ժամը 00։00-ին, պայթյուն էր տեղի ունեցել, որից վիրավորվել է մի կին։ Տուժածին հիվանդանոց են տեղափոխել։ Կնոջ խոսքով՝ իր կողքով անցնող տղամարդը իր վրա ինչ-որ բան է նետել, որից անմիջապես հետո հնչել էր պայթյունը։





























