Թուրքիան հետաքրքրված է Եվրասիական տնտեսական միության հետ համագործակցության ակտիվացմամբ։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի էկոնոմիկայի նախարար Նիհաթ Զեյբեքչին Ղազախստանի ազգային էկոնոմիկայի նախարար Երբոլաթ Դոսաեւի հետ հանդիպման ժամանակ, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
«Թուրքիայի Հանրապետության էկոնոմիկայի նախարար Նիհաթ Զեյբեքչին նշել է «Նուրլի ժոլ» պետական ծրագրի իրականացմանը մասնակցելու հարցում իրենց հետաքրքրությունը, ինչպես նաեւ առաջարկել է ակտիվացնել ԵՏՄ երկրների հետ Թուրքիայի համագործակցությունը»,- ասված է Ղազախստանի ազգային էկոնոմիկայի նախարարության հայտարարության մեջ։





























