Թուրքիայի Ուրֆայի քաղաքապետ Նիհաթ Չիֆթչին զինված հարձակման է ենթարկվել, սակայն որեւէ վնասվածք չի ստացել։
Թուրքական Nokta պարբերականի փոխանցմամբ՝ «Արդարություն եւ զարգացում» կուսակցության անդամ, Ուրֆայի քաղաքապետ Նիհաթ Չիֆթչին Ուրֆայի Սիվերեքի շրջանում նորակառույց մի շենքի բացումից հետո ճանապարհ է ընկել դեպի Ուրֆա, սակայն զինված հարձակման ենթարկվել Սիվերեքի հիվանդանոցի մոտ։
Քաղաքապետի մեքենայի վրա կրակող անհայտ անձիք շտապ հեռացել են դեպքի վայրից, իսկ քաղաքապետը առանց վնասվածքներ ստանալու նստել է թիկնապահների մեքենան եւ մեկնել Ուրֆա։




























