Եմենում օդային հարվածի հետեւանքով զոհվածների թիվը հասել է 130 –ի: Այս մասին հայտնում են երկրի ՌՕՈՒ ՝ վկայակոչելով ՄԱԿ-ի ու տեղական բժիշկների տվյալները:

Հրթիռակոծվել էին Կարմիր ծովի ափից ոչ հեռու գտնվող գյուղի երկու վրանները: Նշում են որ հուսիտները, որոնք հայտնվել են այդ հարվածի տակ, հարսանիք էին նշում: Կոալիցիան ղեկավարող Սաուդյան Արաբիան ժխտում է իր մեղքը:

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունն այս միջադեպի կապակցությամբ դատապարտել է մարդկային կյանքերի նկատմամբ անտարբեր վերաբերմունքը, հայտնում է Gazeta-ն:

Եմենի անվտանգության ուժերի աղբյուրի տվյալներով, օդային հարվածի ուղղությունը ոչ թե միտումնավոր է ընտրվել, այլ սխալմամբ: