Չինաստանում դատարանը մահվան է դատապարտել 5 անձի, որոնք հանքերում դժբախտ դեպքեր բեմականացնելով, սպանել են 5 բանվորների՝ փոխհատուցում ստանալու համար:

«Սինհուա» գործակալության փոխանցմամբ, դատարանը որոշել է, որ 10 անձից բաղկացած հանցավոր խումբը բանվորների է աշխատանքի տեղավորել հանքերում, որից հետո նրանք սպանել են բանվորներին գործիքներով ու քարերով: Ավելի ուշ, ներկայանալով որպես զոհերի հարազատներ, նրանք փոխհատուցում են պահանջել հանքի սեփականատերերից:

Հաղորդագրությունում նշվում է, որ հանցագործներն այդ ճանապարհով 2010-2013 թվականներին ստացել են 2,3 մլն յուան (մոտ 360 հազար դոլար):