ՀՀ պաշտպանության նախարարությանն առընթեր Հանրային խորհրդի նախագահ Գեղամ Հարությունյանը չի կարեւորում Ադրբեջանի ԱԳՆ-ի արձագանքը՝ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի այն հայտարարությանը, որ Լեռնային Ղարաբաղը Հայաստանի անքակտելի մասն է։ Լրագրողների հետ զրույցում այսօր՝ սեպտեմբերի 29-ին, Գեղամ Հարությունյանը նշեց, որ Սերժ Սարգսյանի հայտարարության մեջ ոչ մի արտառոց բան չկար, այն վերաբերում էր անվտանգության միջավայրի խնդիրներին, քանի որ Արցախի անվտանգության երաշխավորը Հայաստանն է։
«Չեմ կարեւորում Ադրբեջանի ԱԳՆ-ի արձագանքը, մենք միշտ էլ ասել ենք, որ Արցախի անվտանգության երաշխավորը Հայաստանն է, ոչ մի արտառոց բան չկար նախագահի հայտարարության մեջ, այն անվտանգության միջավայրի խնդիրներին էր վերաբերում»,-ասաց նա։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի արած հայտարարությանը, որ Լեռնային Ղարաբաղը Հայաստանի անքակտելի մասն է։
Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Հիքմեթ Գաջիեւը հայտարարել է, որ Հայաստանի նախագահի հայտարարությունն անհարգալից վերաբերմունք է միջազգային իրավունքի, ՄԱԿ-ի կանոնադրության, ՄԱԿ-ի ԱԽ-ի համապատասխան բանաձեւերի հանդեպ։




























