Ռուսական ավիացիան ուկրաինական ավիաընկերություններին հոկտեմբերի 25-ից դեպի Ռուսաստան թռիչքներն արգելելու մասին ծանուցում է ուղարկել, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Համապատասխան միջոցները ձեռնարկվել էին ի պատասխան ՌԴ-ի հետ օդային հաղորդակցությունը դադարեցնելու Կիեւի որոշման։ Ռուսական ավիացիայից տեղեկացրել են, որ երկու երկրների միջեւ չվերթներից օգտվող ուղեւորների 70 տոկոսը ուկրաինացիներ են։
Գերատեսչությունից հայտնել են, որ արգելքը գործելու է մինչեւ Կիեւը ինքը չեղյալ չհայտարարի ռուսական ավիաընկերությունների չվերթներն արգելող համանման որոշումը։





























