ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման մերժել է թուրքական կողմի՝ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպելու առաջարկը։
Ինչպես տեղեկացնում է թուրքական Nokta պարբերականը, «Ազգայնական շարժում» (MHP) կուսակցության նախկին պատգամավոր Լյութֆու Թյուրքանը հայտարարել է, թե ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հրաժարվել է ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի նստաշրջանի ընթացքում հանդիպել նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ, որի պատճառով ԱՄՆ է մեկնել վարչապետ Ահմեդ Դավութօղլուն։
«ՄԱԿ-ի ասամբլեայում մասնակցում էին բոլոր երկրների նախագահները, իսկ Թուրքիան, որը ապաստանել է 2,5 մլն սիրիացի փախստականի, ներկայացնում էր վարչապետը։
Թուրքիայի ԱԳՆ-ը փորձել է բոլոր ճանապարհները՝ կազմակերպելու Օբամա-Էրդողան հանդիպումը, սակայն Օբաման կտրուկ հրաժարվել է հանդիպել Էրդողանի հետ»,-ասել է Լյութֆու Թյուրքանը։





























