ԱՄՆ Ջորջիայի նահանգում 70 տարում առաջին անգամ մահապատիժ է իրականացվել, հայտնում է Gazeta –ն՝ վկայակոչելով Reuters գործակալությունը։

Մահապատժի է ենթարկվել 47-ամյա Քելլի Գիսենդեյերը, որը 1997թ. դատապարտվել էր ամուսնու սպանության համար։

Կնոջ մահապատիժն իրականացվել էր մահացու ներարկման միջոցով, թեեւ Հռոմի Պապը պաշտոնապես դիմել էր ամերիկյան իշխանութուններին՝ խնդրելով մեղմել պատիժը։