Տավուշի մարզում 1 ամիս առաջ հակառակորդի կողմից վիրավորված զինծառայողներ Գոռ Գեւորգյանը եւ Գառնիկ Լալայանը շարունակում են բուժումը Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում: Այս մասին NEWS.am-ի թղթակցին ասաց հոսպիտալի պետ Արամ Ասատուրյանը:
«Հրազենային վնասվածքներ ունեն զինծառայողները եւ դեռ երկար բուժում են ստանալու»,- ասաց Արամ Ասատուրյանը:
Դեռեւս հայտնի չէ՝ զինծառայողները կշարունակեն ծառայությունը, թե ոչ:
Հիշեցնենք, որ Գոռ Գեւորգյանն ունի որովայնի եւ կրծքավանդակի վիրավորում, վերջույթների բազմաթիվ բեկորային վնասումներով: Գառնիկ Լալայանի թոքն էր վնասվել:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ադրբեջանական կողմը սեպտեմբերի 1-ին մի քանի ժամ գնդակոծել է Տավուշի մարզի սահմանամերձ Այգեպար եւ Չինարի գյուղերը: Պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը հայտնել է, որ կա երկու վիրավոր՝ ժամկետային զինծառայողներ 19-ամյա Վլադիմիր Գեւորգյանը, եւ 22-ամյա Գոռ Գեւորգյանը։
Երկու օր անց վիրավորվել է նաեւ պայմանագրային զինծառայող Գառնիկ Լալայանը:





























