Չինաստանում դամբարան թալանող երեք տղամարդ շնչահեղձ են եղել հնագույն դամբարանը կողոպտելու փորձի ժամանակ։ Այս մասին հայտնում է Lenta-ն՝ վկայակոչելով Associated Press գործակալությունը։

Միջադեպը տեղի էր ունեցել Հենան նահանգի Չենցզյաո գյուղում։ 5 տղամարդկանցից բաղկացած խումբը մտել էր հնագույն դամբարան, սակայն դրա խցերից մեկում նրանցից 3-ը ուշագնաց էին եղել թթվածնային քաղցից եւ մահացել։ Ողջ մնացած 2-ը զանգահարել էին ոստիկանություն։

Իրավապահների ժամանելուց հետո նրանցից մեկը դիմել էր փախուստի, իսկ մյուսը կորցրել էր գիտակցությունը։ Նրան հիվանդնաոց էին տեղափոխել, որից հետո ձերբակալել։ Փախուստի դիմած դամբարանագողը հայտնաբերվել է եւ նույնպես ձերբակալվել։