Սեպտեմբերի 29-ին, ժամը 10.40-ին, 78-ամյա Գարեգին Մ.-ն ոստիկանության Տավուշի բաժնում հաղորդում է տվել, որ փախցրել են Բերդ քաղաքի Մաշտոցի եւ Վարդանանց փողոցների խաչմերուկում կայանված իր «ՎԱԶ-21099» մակնիշի ավտոմեքենան` պատճառելով 1.000.000 դրամի նյութական վնաս:

Ոստիկանության Տավուշի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ՝ ժամը 11.30-ին պարզվել է, որ ավտոմեքենան փախցրել է 53-ամյա Մովսես Մ.-ն:

«ՎԱԶ-21099»-ը հայտնաբերվել է Բերդ քաղաքի Մաշտոցի փողոցում:

Կատարվում է հետաքննություն: